Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան առողջություն

Ի՞նչ է հոգեթերապիան

Ի՞նչ է հոգեթերապիան

Մեզնից յուրաքանչյուրը յուրովի է լուծում իր  կյանքի խնդիրները: Ոմանք փորձում են ինքնուրույն հաղթահարել դրանք, ոմանք էլ  դիմում են բարեկամների կամ ընկերների օգնությանը:

 

Սակայն լինում են խնդիրներ, որոնց կարգավորման համար անհրաժեշտ է դիմել մասնագետի միջամտությանը: Այդ մասնագետները հոգեբաններն ու հոգեթերապևտներն են: Նրանց խնդիրն է բացահայտել այցելուի ներքին ռեսուրսներն ու խնդիրները, ինչպես նաև այն թաքնված հնարավորություններն ու հատկանիշները, որոնք անհրաժեշտ են խնդիրների հաղթահարման համար:


Հոգեթերապիան անձի ինքնաճանաչման և վարքի նոր ձևեր, հմտություններ յուրացնելու գործընթաց է: Այն նաև  բուժման մեթոդ է, որն իրականացվում է խոսքի, հոգեբանական որոշ տեխնիկաների և անհրաժեշտության դեպքում`նաև դեղորայքի միջոցով:


Հոգեթերապիան առաջացել է բժշկության, հոգեբանության, հոգեբուժության, կլինիկական հոգեֆարմոկոլոգիայի, սոցիոլոգիայի հատման կետում: Այդ պատճառով մարդիկ հաճախ հոգեթերապևտին  շփոթում են բժշկի, հոգեբանի, մանկավարժի կամ սոցիոլոգի հետ:


Այսօր հոգեթերապևտին դիմում են տարաբնույթ խնդիրներով`առողջական, անձնական, ընտանեկան, աշխատանքային, շփման և այլն:
Հոգեթերապևտն օգնում է այցելուին ելք տալ խնդիրների առկայության հետևանքով կուտակված հույզերին ու ապրումներին, վեր հանել պրոբլեմների իրական,խորքային պատճառները և գործուն միջոցներ առաջարկել այդ խնդիրների լուծման համար,ինչպես նաև հասնել նրան, որպեսզի այցելուն գիտակցի իր խնդիրների բնույթը, մոբիլիզացնի իր ներքին ուժերը և ջանքեր գործադրի այդ դժվարությունները հաղթահարելու համար:


Հոգեթերապևտը   պետք է ունենա հետևյալ հատկանիշները.


Անկեղծություն. թերապևտի անկեղծությունը այցելուին օգնում է ավելի անկաշկանդ ու անկեղծ արտահայտել իր  հուզերն ու մտքերը:


Այցելուի  անձի անվերապահ ընդունում. ի տարբերություն նրանց, ովքեր հետաքրքրվածություն են դրսևորում միայն իրենց հետաքրքրող մարդկանց հանդեպ, հոգեթերապևտը անկողմնակալ է և ընդունում է այցելուինայնպիսին, ինչպիսին նա կա, նույինսկ եթե համաձայն չէ նրա ասածների կամ վարքի  հետ:


Ապրումակցում (էմպատիա). այցելուի աչքերով աշխարհն ընկալելու ունակություն:


Տարբեր հոգետեխնիկաներ կիրառելիս հոգեթերապևտը պետք է հստակ գիտակցի, թե ինչ նպատակներ է հետապնդում տվյալ տեխնիկան և ինչպիսի փոփոխություններ այն կարող է առաջացնել այցելուի մոտ: Այդ նպատակով նա ինքն իրեն պետք է պատասխանի հետևալ հարցերին`

 

  • Ի՞նչ նպատակի եմ ձգտում հասնել,

  • ի՞նչու եմ ձգտում այդ նպատակին հասնել,

  • ինչպե՞ս եմ պատրաստվում դրան հասնել:


 Հոգեթերապևտը պետք է գերազանց տիրապետի այն հոգետեխնիկաներին, որոնք  նա պատրաստվում է կիրառել, հակառակ դեպքում այն կարող է ոչ միայն օգուտ չտալ, այև կարող է վնասել: Նա նաև պետք է խուսափի խորհուրդներ տալուց, քանի որ դա ոչ միայն հակասում է մասնագիտական էթիկայի կանոններին, այլ նաև  այցելուին հոգեբանական կախվածության  մեջ է դնում իրենից: Այդպես նա այցելուին զրկում է ինքնուրույնաբար որոշումներ կայացնելու հնարավորությունից և սեփական գործողությունների համար պատասխանատվություն ստանձնելուց: Դրանով իսկ կասեցվում է այցելուի հոգեբանական հասունացումը, որն էլ իրականում նրա խնդիրների լուծման միակ ուղին է: Թե՛ այցելուները, թե՛ մասնագետները պետք է հստակ գիտակցեն, որ սեփական խնդիրների հաղթահարումը ներքին գործընթաց է, որը տվյալ մարդուց բացի ոչ ոք չի կարող իրականացնել:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. zdorovieinfo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

30.04.2015

Հարգելի Liana, մեր կայքի "Բժիշկներ" խորագրում կարող եք որոնում տալ ըստ մասնագիտության` հոգեբան կամ հոգեթերապևտ և ընտրել:

liana

21.04.2015

duq karox eq ind voreve hogebani heraxosi hamar poxantel

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ